Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Քոֆի Անանը Սիրիայի հարցը քննարկում է Լիբանանում

Քոֆի Անանը Սիրիայի հարցը քննարկում է Լիբանանում
01.06.2012 | 05:16

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Լիբանանում հանդիպել է երկրի նախագահ Միշել Սուլեյմանի և օրենսդիր մարմնի ղեկավարի հետ: Անանը Լիբանանի նախագահի հետ քննարկել է իր կողմից Սիրիայի իշխանություններին ներկայացված` իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորման ծրագիրը, ինչպես նաև Սիրիայի իշխանությունների հետ ունեցած հանդիպման արդյունքները:
Երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սիրիայում առևանգված լիբանանցիների հայտնաբերման և ազատ արձակման հարցը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ